Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ո՞վ է փոխարինելու դել Բոսկեին

Ո՞վ է փոխարինելու դել Բոսկեին
09.10.2015 | 09:03

Իհարկե, մինչև ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնության մեկնարկն ու ավարտը մոտ մեկ տարի կա, սակայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ի դեմս կազմակերպության նախագահ Անխել Մարիա Վիլյարի, սկսել է ազգայինի նոր գլխավորի որոնման աշխատանքները, քանի որ Վիսենտե դել Բոսկեի հետ պայմանագիրն ավարտվում է առաջնության ավարտի հետ մեկտեղ: Վիլյարն ուզում է այս կարևորագույն հարցի պատասխանն իմանալ մինչև հունվարի 2-ը (այդ օրն են կայանալու ֆեդերացիայի նախագահի ընտրությունները): Ասենք նաև, որ դել Բոսկեի ղեկավարությամբ Իսպանիայի հավաքականը հասավ իր նվաճումների գագաթնակետին՝ դառնալով թե Եվրոպայի, թե աշխարհի չեմպիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ